Գռդոնի երկիր Հայստան

Երբ մարդ լռում է. ուրեմն հոգնած է, երբ մարդ հոգնած է, ուրեմն ժամանակն է նրան տեղափոխել ուրիշ, ավելի լուռ ու սառը մի տեղ, ուր կա խավար ու անվերջանալի լռություն:
Ես դեռ չեմ հոգնել, լռել եմ ,քանի որ վախենում եմ....մի զարմացիր, այո, ճիշտ կարդացիր, վախենում եմ պայթելուց ու գոռալուց ....ինձ դրանից ոչ մի վնաս, թերևս օգուտն էլ տեսանելի չէ. բայց չեմ էլ ուզում վնասել մարդկանց, ովքեր փակ աչքերով ապրում են:

Թող այդպես ապրեն, Աստծու սիրուն, թող դասագրքային շարադրմամբ  լինեն պատմության գիտակ, թող Լևոնի միտինգներով ճանաչեն  ներկան ու Հայլուրով տեղեկանան աշխարհից...

Դա միակ գթասրտությունն է, որ արվել է նրանց համար , իրենք ներքին բազդո՞վ թե՞ Երկինքն իր ողորմածությամբ փակել է աչքերը նրանց ու նվիրել քաղցր սուտ ու սուտ ճշմարտություն, որ ապրեն ու չխելագարվեն:
Ու բարի են նաև նրանք , ովքեր ամեն կերպ հորինել են խավարը և լույս վերադարձնելու փոխարեն աչքերն են փակում մարդկանց:
ԳՌԴՈՆ.....Ու ամենինչ սահուն է նորից, մինչև մի նոր բացվող  մի աչք..... ու նորից գռդոն:
Ես չեմ հոգնել իրականության մասին գրելուց , թեկուզ գիտակցմամբ, որ իմ արածը կաթիլ է օվկիանոսում, բայց վախենում եմ իրականության մասին գրելուց, քանի որ իմ երկրում արդեն հասուն մարդիկ էլ կաթնակերի պես ուզում են խաբվել, կոշտ կերակուրը ստիպել պետք չէ....Իսկ կյանքը անսահման չէ, հո կրակը չեն ընկել խեղճ մարդիկ, որ էս երկրում են ծնվել, ապրել են ուզու, թեկուզ շատ հարցերում գռդոնի պարզ քաղաքականությամբ, բայց դինջ ու խախանդ, մի կյանք են ապրում, մեր պես ամբողջ կյանքը նվիրել մի բանի , որը հաստատ կաթիլ  է ու հաստատ բան չի փոխում....Ճիշտ են անում, թող էտպես ապրեն կուշտ ու խախանդ:
Իսկ ես կլռեմ, բայց ոչ հոգնածությունից , կլռեմ նրանց իրենց երազած գռդոնի հետ մենակ թողնելով, որովհետև ամենաբարձր գոռացողն էլ հարցի լուծումը այդպես է տեսնում:


Հեղափոխություն չի լինի

Սա ուղղակի եղունգ նայողի ենթադրություն  չի, սա փաստ ա, որը կհաստատի ամեն բանական էակ:
Խոսքս էն հեղափոխության մասին ա, որի մասին խոսում են շշուկով, խոսում են Լեվոն անունով փրկիչ պապիկի անունը  հոլովելով գործիական հոլովով ու խոսում են էնպես կարծես հենց նոր են հաղորդել կագեբեից ու մենակ իրանք գիտեն, քեզ էլ լավության կարգով զգուշացնում են:
Մայիսի 17, ուրբաթ  13 ու նման խորհրդանշական , վամպիրների մասին կինոներից փախած օրեր....իսկ մարդիկ վայելում են քո պանիկան, գիտե՞իր, մարդկանց հաճելի ա տեսնել ոնց ես գազազում կամ տակդ լցնում իրանց սարքած դիզինֆորմացիայից, գիտեի՞ր....
Ի՞նչ ա լինելու, պատկերացնենք.........
 1-ԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ_    Ամենահզոր ռենջերը պիտի հայտնվի ուրբաթ 13-ի գիշերային լռության մեջ ու վերացնի մեր երկրի նեխուկը, պիտի մաքրի քաղաքական դաշտը, դասավորի իր ուզած խաղաքարերով ու սկսի նոր խաղ, նոր երկիր...(Եհովայի վկաների բուկլետների նկարների պես. "Նոր երկիր, Նոր երկինք" ու վագրը առյուծի հետ խոտ ա ուտում):
2-ՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ_     Պիտի օգտվեն մեր ընդիմադիրները Տիգրան Կարապետյանի օրինակից, որը բավական ծիծաղելու ա ի դեպ( "Ով որ չգա կպարտվի") ու նոր թռուցիկներ բաժանեն  "ՈՎ ՈՐ ՉԳԱ ԻՆՔԸ........" , մի խոսքով քֆուր դնեն ու հավաքեն հոծ բազմություն (պիցայի էտապը անցել ա) կատաղացնեն նրանց ինչպես նախորդ անգամ ու սկսեն քաղացիական պատերազմ, որի ընթացքում մի քանի հատ էլ խանութ կթալանեն ու անիմաստ էս քաղաքի մաման կլացացնեն, հետո կլինեն բազմաթիվ զոհեր "հերոսներ" ու.........Բարով կմաշեն իրանց հեղափոխությունը:
Երրրորդ տարբերակը, որը կլինի չեմ գրի, որովհետև դա ռենջերի հայտվելուց  էլ ծիծաղալու ա,  այսինքն խաղաղ իշխանափոխությունը......
Բայց այ ձեր հոգուն ղուրբան, ձեր ինչին ա պետք իշխանափոխություն, եթե արդեն դա արվում ա , ձեր ինչին ա պետք արյունահեղություն, եթե նոր կադրեր են գալու ձեզ գռփեն, ձեր ինչի՞ն ա պետք........Ձեզ պետք չի, իսկ ում էլ պետք ա , չի անի, որովհետև մասսոնների համար ավելի ձեռնտու ա  հայերին վախի մեջ ու գազազած պահելը, քան ժամանակից շուտ դիմակազերծվելը:
   Հասկանում եմ, ամեն ինչ էնքան լավ չի , որքան ուզում ենք, բայց 100% էնքան վատ էլ չի, որքան ներկայացնում են:


ԴՐԱՆՑ ԽԵԼՔԻՆ ՄԻ ԸՆԳԻ !!!

Երեկ դուռս թակեցին: Բացում եմ: Մի կին ա. որ նայում ես, թվում ա Ծերեթլու գործը թողել եկել ա: Ասում ա «բարև» ու առանց պատասխանի սպասելու միանգամից սկսում ա.
_Մեռնեմ ջանիդ, մատաղի փող եմ հավաքում, ես Վիրապի սրբի ծառան եմ, փող եմ հավաքում, որ մատաղ անեմ իմ երեխու համար: Թե կարաս փող տուր, թե չէ մի քիչ ուտելու բան, եթե չկա, մի նեղվի, հին շոր, կոշիկ, չկա՞, տուր տանեմ: Ես գիտես ո՞վ եմ: Ես սրբի տված եմ, բախտ եմ բացում, բաժակ եմ նայում...
Դռանը հենված ծիծաղս առանց թաքցնելու նայում եմ դրան.
_Բախտ էլ ես նայո՞ւմ:
_Բա ոնց, մեռնեմ ջանիդ, Մանվելի, Ճոյտի, Կարենի........սաղին նայել եմ, սաղ ինձնից գոհ ու շնորհակալ են եղել, մի բաժակ կոֆե տուր, տես ինչ ճիշտ եմ նայում:
_Դրանցը նայել ես, հ՞ա.......
_Հա, մեռնեմ ջանիդ, մի բաժակ կոֆե դիր....
_Բա, իրանց բախտն ես նայել, քեզնից էլ գոհ են, ինձնից ինչի ես փող ուզում, գնա իրանցից ուզի:
_Իրանցը միշտ `էլ նայում եմ, ես.....
Նայեցի էտ կնգա հագ ու կապին, նայեցի քսվածին, լեզվին ու մտածեցի, որ կարող ա սրանից գոհ են եղել դրանք, էտ ինձ չի անհանգստացնում, թող սատանի հետ գործ բռնած էս կնգա հետ գործ բռնեն, ինչ գործ էլ լինի ինձ ցավ չի տալիս:
 Իմ համար մեկ ա Ճոյտը սրա հետ կոֆե ա խմել թե թթի արաղ.....բայց սիրտս ցավաց, որ հեսա էս դուրս ընգածը բարձրանալու ա մեր շենքի բոլոր հարկերով, փող ու հաց ա տանելու ու մեկումեջ էլ կոֆեի սեղանի շուրջ չարիք  ա փչելու նրանց ընտանիքներում: Տանելու ա նրանց փողերն ու տան օրհնությունը....
_Ասում ես Վիրապի սրբի ծառան ես ու չգիտես, որ դժոխք ես գնում քո անառակությամբ,-ես ժպտում էի կատաղությունից, ուզում էի ավելի ուժեղ վիրավորեի` սրբի անունը մարդկանց թալանելու միջոց դարձնելու համար, բայց բարեկրթությունս թույլ չտվեց:
Կինը նայեց օձի աչքերով, երանի խելագար լիներ, բայց նայում էր բանական ու դժոխային.
_Դժոխք կգնամ, թե ուր կգնամ, քո գործը չի,-արագ վերցրեց տոպրակներն ու շրջվեց,- էսքան վախտում հասել էի երրորդ հարկ,- մռթմռթաց քթի տակ:

 Փակեք ձեր դռները, լուրջ մի վերաբերվեք էտ փչացածների դուրս տվածներին, մենակ թեկուզ նրա համար, որ ճոյտերն ու մանվելներն են ականջ դնում դրանց:


Կոչ Ապագա Ծակ Կոշիկներով Դոցենտներին

Այս օրվա մեջ արև կա.... ու դա ինձ ստիպում է նորից բացել պատուհանիս փեղկերը ու նայել մաշվող աշխարհին:
Դրսում ջահելներ շատ կան: Ես այսօր մտածում եմ  այդ անհոգ թռվռացող երիտասարդների մասին:
Նրանք բոլորը ուսանող են: Ուսանող......
 Դիմակահանդեսային հարդարանքներով օրիորդից մինչև այբուբենի տառերը ամբողջությամբ չիմացող երիտասարդը ուսանողներ  են:  Ուսանում են......
Հիմա ոչ մեկ դպրոցից հետո չի մտածում .շարունակե՞լ ուսումը թե՞ ոչ: Հիմա միակ մտածելու բանը.« Որտե՞ղ ընդունվեմ, որ քիչ ծախսերով, շատ կայֆերով ուսանողական կյանք վայելեմ»:
Չնայած արդեն դա էլ մտածելու բան չի. ուսումնական հաստատությունների մի ամբողջ շարք խնդրում է, աղաչում է, ով ուզում ես եղիր, ինչ ձևի դիպլոմ պետք ա կտան, միայն թե բարի եղիր, գնա, փաստաթղթերդ ու առաջին տարվա վարձը մուծի ու կարող ես բացակայել դասերից, չիմնալ որ ֆակուլտետում ես սովորում ու բուֆետից դեպի ուր գնաս , որ գտնես լսարանդ:
Հարցնում եմ. «Ի՞նչով ես զբաղվում»:
-Ուսանող եմ:
-Ինչ ես սովորում:
-Մանակավարժություն:
-Սիրո՞ւմ ես երեխաների հետ աշխատել:
-Եսի՞մ, չէ հա, ներվերս չի հերիքի:
-Բա ի՞նչի ես հենց այդ մասնագիտությունն ընտրել:
-Սովորում ենք էլի , ուսանողական տարիները բա չվայելե՞նք:
           Ու վայելում են («պապայի ջանը սաղ ըլնի»)......հետո մեկ էլ տեսնում ես ծլում են.
-Ես մասնագետ եմ, բարձրագույն կրթություն ունեմ ու չունեմ համապատասխան աշխատանք: Երգիրը երգիր չի.....
Հա, էտ նախադասությունը սրտանց արտասանողների համար էս երկիրը երկիր չի, ուղղակի չեմ հասկանում, ինչի ա էս երկիրը դեռ քարշ տալիս դրանց դատարկ ու փուչ ներկայությունը: Ամեն ասողի, որ աքսորեն իրա երազանքների երկիր, որ իրա «բարձրագույն» կրթությամբ աման լվա ու օտարի տակը մաքրի, հաստատ ավելի թեթև կլինի էս երկիր բեռը:
 Ով զոռով-շառով դպրոցն ավարտում ա, միանգամից դառնում ա դիվանագետ, տնտեսագետ, բժիշկ, ֆիզիկոս....դիպլոմները առնում ու մունաթ են գալիս, որ իրանց նման տաղանդավոր երիտասարդի համար աշխատանք չի գտնվել:
  Ու ոչ մեկ չի ուզում դառնա ոսկերիչ, կոշկակար, փականագործ, դերձակ......սրանք ժամանակավեպ ու ոչ գլամուր մասնագիտություններ են, որոնք ընտրում են այն երիտասարդները, ովքեր ի վիճակի չեն վճարել բուհերում սովորելու համար կամ գիտակցում են, որ 10 տարի հետո կլինեն բազմաթիվ գործազուրկ, ծակ կոշիկներով  բակալավրներ, ասպիրանտներ ու դոցենտներ:

Քանի ուշ չի, մոդան մի կողմ թող ու փորձիր հասկանալ, թե ձեռքիցդ ինչ ա գալիս, իրո՞ք երկիրը մեծ բան կկորցնի, որ դու պրոֆեսոր չդառնաս....


Կոչ կանգառների, երթևեկության ու խցանումների մասին

Վերնագիրս երկար ստացվեց, չնայած որ լրիվ համապատասխանում է քաղաքիս խցանումների երկարությանը, երբ Բժշկականի կանգառի մոտ, փողոցի մեջտեղում մարդիկ իրենց շպրտում են երթուղայինի մեջ այն արագությամբ և անհանգստությամբ, որ ասես այլևս տրանսպորտ չի լինելու մեր քաղաքում:

Ոչ ոք իրեն թույլ չի տալիս անհանգստանալու որ փողոցի կենտրոնում մարշուտկայի դուռը բացելով արհեստական խցանում է ստեղծում, կամ փողոցը կարմիր լույսի տակ անցնելիս երբեք չի անհանգստանում որ իր խախտման պատճառով վայրկյաններ անց մինիմում մի 10-20 մեքենա խցանման մեջ են ընկնում:

Ինքս բազմիցս տեսել եմ թե ինչպես մեկ անցորդի պատճառով մեքենաները կանգնում են, այնուհետև ստիպված են լինում փողոցի մեջտեղում մնալ քան որ արդեն կարմիր լույս է վառվում, հետո նրանց ՚միանում են՚ այլ մեքնենաներ ու խցանումը պատրաստ է: Կամ ասենք կանգառին է մոտենում երթուղայինը, և մեր հարգարժան քաղաքացիները չեն համբերում մինչև երթուղայինը կանգնի այնպես, որ չխանգարի երթևեկությանը, և միանգամից անհամբեր նետվում են դեպի դռները:

Մի ժամանակ մի պապիկ իր երթուղայինի դուռը այնպես էր սարքել, որ բացվում էր միայն ներսից, և իր ցանկությամբ, այսինքն ուղևորը չէր կարող ինքնուրույն բացել դուռը: Հիանալի գաղափար էր, ուղղակի չգիտեմ ինչու ոչ ոք չընդօրինակեց դա:

Մի խոսքով, ժողովուրդ ջան, հետևեք երթևեկությանը, քանի որ այս քաղաքում միայն մեքենաները չեն որ մեղավոր են խաթարվող երթևեկության համար, այլ մեզանից յուրաքանչյուրը: Եվ երբ յուրաքանչյուր կմտածի երթևեկության կարգավորման մասին, այն ժամանակ էլ մեր քաղաքում հաճելի կլինի նստել տրանսպորտ, չուշանալ ոչ մի րոպե, քանի որ ամեն ինչ կընթանա բնականոն հունով:

Ողջ լերուք`   Ինքնակոչ


Կոչ խառոշիներին

Գրում եմ դրսում, Կարապի լճի կանաչին նստած. ետևումս  բազմաչարչար Ազատության հրապարակն է, երաժշտություն, աղմուկ ու մի բարի ծերուկ, ով սիրով թույլ է տալիս, որ իրեն լուսանկարեն, հարցուփորձ անեն, խղճան... հետևաբար, հասկանում ես ինչու էի մեջով նստած: Բայց դա փրկություն չի, քանի որ նյարդերս պակաս պրկված չեն , քանի որ այս կողմում ավելի կատաղացնող  տեսարան է: Լցված են դեռահասներ ու սեփականատերի հայացքով առանց որևէ քաղաքավարության սահման ճանաչելու , տնտղում են, քիչ է մնում ասեն .« ի՞նչ ես անում քո դասական կոշիկներով, առանց ականջակալների «մեր» տարածքում»: Դե պարզ է չասեցին, գուցե հասկացան, որ կպատասխանեի վիրավորված երևանցու  ողջ զայրույթով.
-Տո, այ լակոտներ, ետ ձեր տեսած կինոյի տղու պես հագնված ու լսած ռոքը կոշիկների ու սանրվածքի հետ բռնցրած թափառում եք իմ քաղաքում ու դեռ համարվում եք քաղաքիս ապագա՞ն: Ժամանակակից երիտասարդներ.....Չէ, ժամանակավոր երիտասարդներ:
Սխալ մի հասկացիր, ես չարացած չեմ, շուն -գել իմն են, իմ արյունից իրանց մեջ էլ կա.   մի փոքր կատաղած եմ, առանց էդ էլ էս անտեր պարսիկները ամեն քայլափոխի ոտիս տակ են ընգնում ու հատկապես եմ կատաղում, երբ թվացյալ պարսիկը պարզվում ա հայ ա, դրանցից չտարբերվող հագուստով ու հայացքով:
  Դե մինչ ես ու դու կկատաղենք, մարդիկ իրանց առևտուրը կզարգացնեն էտ ոջլոտների հաշվին ու ետև կմտնեն , որ կրկնակի գնով շոր ու ուտելիք ծախեն դրանց վրա ու իրանց լավ զգան, ջանդամ թե իրանց քաղաքում չեն ֆռֆռա իրանց ուզածով ու իրանց կնանիքին չեն շոռի պարսկերեն մտքներին եկածը ասելով, մտովի հանվացնելով մեր հայ աղջիկներին....էդ հեչ, էդ մանրուք ա, դու մեր անուղեղ- բթամիտների հետ փողի լեզվով խոսա, ով ուզում ես եղի փողը տուր ու կնոջն էլ հարմար գներով կառաջարկի մեր բեղավոր չտես հարևաններին:
 Արա դե լավ էլի , էս քաղաքի տերը ով ա՞ , ուր են մեր «ճշտով» տղեքը, թող մի հատ կռուպնի բազառները թողեն,   քթները ցույց տան, թող պադվալներից դուս գան ասեն.« Հոպ,էս ո՞ւմ երգրում, էս ո՞ւմ քվորը.....» Բա ուր ե՞ն «խառոշիները» կա՞ն, թե՞ պարսիկները իրանց էլ են առել:
  Տխուր ա......բայց էս վերջը չի, ես ու դու սաղ ենք, չենք մեռել, էս Հայաստանն ա, էս իմ ու քո քաղաքն ա, «խառոշիներից » ես ու դու ենք մնացել  ու դեռ տիրություն ենք անելու...
  


Ակեղծությունը շանտղություն չի!!!

Եթե այսօր լուսինը երկրին այսքան մոտ չլիներ, իմ տրամաբանական անքնությունը չէր ստիպի նորից խոսել այն ամենի մասին, ինչը մենք մոռացել ենք կամ ձևացնում ենք թե մոռացել ենք:
 Մենք կեղծավոր ազգ ենք: Ներողություն, բայց եթե դեմ էս էս տեսակետին ուրեմն միակ տարբերակն էն ա, որ մեր ժողովրդի զգալի հատվածը հավ ա:
Բայց ինձ թող ներեն բոլոր հավերը, քանի որ նրանք գոնե ինքնապաշտպանական լուրջ բնազդ ունեն, իսկ մարդիկ կան մեր ազգի մեջ , որ իրենց զոռով գցում են գյուլի բերան, ուղիղ թակարդը:
 Հանուն ի՞նչի: Մի բուռ կորեկի՞, թե մի կտոր պիցայի՞.....ամոթ ա, հո դուք հա՞վ չեք:
 Ախր մի հատ կարելի ա չէ նայել շուրջ բոլորը: Տերդ չմեռնի գիտություն, մի կոճակ սեղմի ու աշխարհը աչքիդ առաջ փռված ա....Բա, մի հատ նայի. պատերազմ, ջրհեղեղ, երկրաշարժ...մենք , հազիվ պրծած մեզ հասած արհավիրքներից, փոխանակ մի քիչ  ուշադիր ու զգոն լինենք, որ Աստված չանի, մեկ էլ տեսար.... այ մարդ (նուրբ ասած) հավի պես  բացել են ականջները ու մեծահոգաբար ասում են. « Բարբաջեք, պարոն մասսոն, քիչ եք բարբաջել, էլի բարբաջեք, էլի կոտորեք մեզ, ավելի փառավոր հաշվետվություն ներկայացրեք ձեր վերադաս, լայաժպիտ հրեա բարերարներին»: ( Շատ, շատ բարի ու սրտաբաց մարդիկ են էէէէ, ներող, անհիշաչար ):
   Ես հակալևոնական բլոգ առաջարկելու համար չէ, որ ինքնակոչ եմ դարձել, ուղղակի , ուզում եմ անկեղծ լինենք:
 Երբ մարդը փորձում ա անկեղծ երևալ, ավելի շատ ա կեղծում, նույն տրամաբանությամբ, երբ մարդը փորձում ա ընդիմադիր երևալ, ավելի շատ ա իշխանության ձեռքագիրը մատնում...(ողջույններ թրաշված մարդկանց): Բայց մի տեսակ առանց քաղաքական ակնարկների չի ստացվում ասել .« Անկեղծ եղիր, էտ շանտղություն չի»: