Գռդոնի երկիր Հայստան

Երբ մարդ լռում է. ուրեմն հոգնած է, երբ մարդ հոգնած է, ուրեմն ժամանակն է նրան տեղափոխել ուրիշ, ավելի լուռ ու սառը մի տեղ, ուր կա խավար ու անվերջանալի լռություն:
Ես դեռ չեմ հոգնել, լռել եմ ,քանի որ վախենում եմ....մի զարմացիր, այո, ճիշտ կարդացիր, վախենում եմ պայթելուց ու գոռալուց ....ինձ դրանից ոչ մի վնաս, թերևս օգուտն էլ տեսանելի չէ. բայց չեմ էլ ուզում վնասել մարդկանց, ովքեր փակ աչքերով ապրում են:

Թող այդպես ապրեն, Աստծու սիրուն, թող դասագրքային շարադրմամբ  լինեն պատմության գիտակ, թող Լևոնի միտինգներով ճանաչեն  ներկան ու Հայլուրով տեղեկանան աշխարհից...

Դա միակ գթասրտությունն է, որ արվել է նրանց համար , իրենք ներքին բազդո՞վ թե՞ Երկինքն իր ողորմածությամբ փակել է աչքերը նրանց ու նվիրել քաղցր սուտ ու սուտ ճշմարտություն, որ ապրեն ու չխելագարվեն:
Ու բարի են նաև նրանք , ովքեր ամեն կերպ հորինել են խավարը և լույս վերադարձնելու փոխարեն աչքերն են փակում մարդկանց:
ԳՌԴՈՆ.....Ու ամենինչ սահուն է նորից, մինչև մի նոր բացվող  մի աչք..... ու նորից գռդոն:
Ես չեմ հոգնել իրականության մասին գրելուց , թեկուզ գիտակցմամբ, որ իմ արածը կաթիլ է օվկիանոսում, բայց վախենում եմ իրականության մասին գրելուց, քանի որ իմ երկրում արդեն հասուն մարդիկ էլ կաթնակերի պես ուզում են խաբվել, կոշտ կերակուրը ստիպել պետք չէ....Իսկ կյանքը անսահման չէ, հո կրակը չեն ընկել խեղճ մարդիկ, որ էս երկրում են ծնվել, ապրել են ուզու, թեկուզ շատ հարցերում գռդոնի պարզ քաղաքականությամբ, բայց դինջ ու խախանդ, մի կյանք են ապրում, մեր պես ամբողջ կյանքը նվիրել մի բանի , որը հաստատ կաթիլ  է ու հաստատ բան չի փոխում....Ճիշտ են անում, թող էտպես ապրեն կուշտ ու խախանդ:
Իսկ ես կլռեմ, բայց ոչ հոգնածությունից , կլռեմ նրանց իրենց երազած գռդոնի հետ մենակ թողնելով, որովհետև ամենաբարձր գոռացողն էլ հարցի լուծումը այդպես է տեսնում:


Հեղափոխություն չի լինի

Սա ուղղակի եղունգ նայողի ենթադրություն  չի, սա փաստ ա, որը կհաստատի ամեն բանական էակ:
Խոսքս էն հեղափոխության մասին ա, որի մասին խոսում են շշուկով, խոսում են Լեվոն անունով փրկիչ պապիկի անունը  հոլովելով գործիական հոլովով ու խոսում են էնպես կարծես հենց նոր են հաղորդել կագեբեից ու մենակ իրանք գիտեն, քեզ էլ լավության կարգով զգուշացնում են:
Մայիսի 17, ուրբաթ  13 ու նման խորհրդանշական , վամպիրների մասին կինոներից փախած օրեր....իսկ մարդիկ վայելում են քո պանիկան, գիտե՞իր, մարդկանց հաճելի ա տեսնել ոնց ես գազազում կամ տակդ լցնում իրանց սարքած դիզինֆորմացիայից, գիտեի՞ր....
Ի՞նչ ա լինելու, պատկերացնենք.........
 1-ԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ_    Ամենահզոր ռենջերը պիտի հայտնվի ուրբաթ 13-ի գիշերային լռության մեջ ու վերացնի մեր երկրի նեխուկը, պիտի մաքրի քաղաքական դաշտը, դասավորի իր ուզած խաղաքարերով ու սկսի նոր խաղ, նոր երկիր...(Եհովայի վկաների բուկլետների նկարների պես. "Նոր երկիր, Նոր երկինք" ու վագրը առյուծի հետ խոտ ա ուտում):
2-ՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ_     Պիտի օգտվեն մեր ընդիմադիրները Տիգրան Կարապետյանի օրինակից, որը բավական ծիծաղելու ա ի դեպ( "Ով որ չգա կպարտվի") ու նոր թռուցիկներ բաժանեն  "ՈՎ ՈՐ ՉԳԱ ԻՆՔԸ........" , մի խոսքով քֆուր դնեն ու հավաքեն հոծ բազմություն (պիցայի էտապը անցել ա) կատաղացնեն նրանց ինչպես նախորդ անգամ ու սկսեն քաղացիական պատերազմ, որի ընթացքում մի քանի հատ էլ խանութ կթալանեն ու անիմաստ էս քաղաքի մաման կլացացնեն, հետո կլինեն բազմաթիվ զոհեր "հերոսներ" ու.........Բարով կմաշեն իրանց հեղափոխությունը:
Երրրորդ տարբերակը, որը կլինի չեմ գրի, որովհետև դա ռենջերի հայտվելուց  էլ ծիծաղալու ա,  այսինքն խաղաղ իշխանափոխությունը......
Բայց այ ձեր հոգուն ղուրբան, ձեր ինչին ա պետք իշխանափոխություն, եթե արդեն դա արվում ա , ձեր ինչին ա պետք արյունահեղություն, եթե նոր կադրեր են գալու ձեզ գռփեն, ձեր ինչի՞ն ա պետք........Ձեզ պետք չի, իսկ ում էլ պետք ա , չի անի, որովհետև մասսոնների համար ավելի ձեռնտու ա  հայերին վախի մեջ ու գազազած պահելը, քան ժամանակից շուտ դիմակազերծվելը:
   Հասկանում եմ, ամեն ինչ էնքան լավ չի , որքան ուզում ենք, բայց 100% էնքան վատ էլ չի, որքան ներկայացնում են:


ԴՐԱՆՑ ԽԵԼՔԻՆ ՄԻ ԸՆԳԻ !!!

Երեկ դուռս թակեցին: Բացում եմ: Մի կին ա. որ նայում ես, թվում ա Ծերեթլու գործը թողել եկել ա: Ասում ա «բարև» ու առանց պատասխանի սպասելու միանգամից սկսում ա.
_Մեռնեմ ջանիդ, մատաղի փող եմ հավաքում, ես Վիրապի սրբի ծառան եմ, փող եմ հավաքում, որ մատաղ անեմ իմ երեխու համար: Թե կարաս փող տուր, թե չէ մի քիչ ուտելու բան, եթե չկա, մի նեղվի, հին շոր, կոշիկ, չկա՞, տուր տանեմ: Ես գիտես ո՞վ եմ: Ես սրբի տված եմ, բախտ եմ բացում, բաժակ եմ նայում...
Դռանը հենված ծիծաղս առանց թաքցնելու նայում եմ դրան.
_Բախտ էլ ես նայո՞ւմ:
_Բա ոնց, մեռնեմ ջանիդ, Մանվելի, Ճոյտի, Կարենի........սաղին նայել եմ, սաղ ինձնից գոհ ու շնորհակալ են եղել, մի բաժակ կոֆե տուր, տես ինչ ճիշտ եմ նայում:
_Դրանցը նայել ես, հ՞ա.......
_Հա, մեռնեմ ջանիդ, մի բաժակ կոֆե դիր....
_Բա, իրանց բախտն ես նայել, քեզնից էլ գոհ են, ինձնից ինչի ես փող ուզում, գնա իրանցից ուզի:
_Իրանցը միշտ `էլ նայում եմ, ես.....
Նայեցի էտ կնգա հագ ու կապին, նայեցի քսվածին, լեզվին ու մտածեցի, որ կարող ա սրանից գոհ են եղել դրանք, էտ ինձ չի անհանգստացնում, թող սատանի հետ գործ բռնած էս կնգա հետ գործ բռնեն, ինչ գործ էլ լինի ինձ ցավ չի տալիս:
 Իմ համար մեկ ա Ճոյտը սրա հետ կոֆե ա խմել թե թթի արաղ.....բայց սիրտս ցավաց, որ հեսա էս դուրս ընգածը բարձրանալու ա մեր շենքի բոլոր հարկերով, փող ու հաց ա տանելու ու մեկումեջ էլ կոֆեի սեղանի շուրջ չարիք  ա փչելու նրանց ընտանիքներում: Տանելու ա նրանց փողերն ու տան օրհնությունը....
_Ասում ես Վիրապի սրբի ծառան ես ու չգիտես, որ դժոխք ես գնում քո անառակությամբ,-ես ժպտում էի կատաղությունից, ուզում էի ավելի ուժեղ վիրավորեի` սրբի անունը մարդկանց թալանելու միջոց դարձնելու համար, բայց բարեկրթությունս թույլ չտվեց:
Կինը նայեց օձի աչքերով, երանի խելագար լիներ, բայց նայում էր բանական ու դժոխային.
_Դժոխք կգնամ, թե ուր կգնամ, քո գործը չի,-արագ վերցրեց տոպրակներն ու շրջվեց,- էսքան վախտում հասել էի երրորդ հարկ,- մռթմռթաց քթի տակ:

 Փակեք ձեր դռները, լուրջ մի վերաբերվեք էտ փչացածների դուրս տվածներին, մենակ թեկուզ նրա համար, որ ճոյտերն ու մանվելներն են ականջ դնում դրանց: