Հեղափոխություն չի լինի

Սա ուղղակի եղունգ նայողի ենթադրություն  չի, սա փաստ ա, որը կհաստատի ամեն բանական էակ:
Խոսքս էն հեղափոխության մասին ա, որի մասին խոսում են շշուկով, խոսում են Լեվոն անունով փրկիչ պապիկի անունը  հոլովելով գործիական հոլովով ու խոսում են էնպես կարծես հենց նոր են հաղորդել կագեբեից ու մենակ իրանք գիտեն, քեզ էլ լավության կարգով զգուշացնում են:
Մայիսի 17, ուրբաթ  13 ու նման խորհրդանշական , վամպիրների մասին կինոներից փախած օրեր....իսկ մարդիկ վայելում են քո պանիկան, գիտե՞իր, մարդկանց հաճելի ա տեսնել ոնց ես գազազում կամ տակդ լցնում իրանց սարքած դիզինֆորմացիայից, գիտեի՞ր....
Ի՞նչ ա լինելու, պատկերացնենք.........
 1-ԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ_    Ամենահզոր ռենջերը պիտի հայտնվի ուրբաթ 13-ի գիշերային լռության մեջ ու վերացնի մեր երկրի նեխուկը, պիտի մաքրի քաղաքական դաշտը, դասավորի իր ուզած խաղաքարերով ու սկսի նոր խաղ, նոր երկիր...(Եհովայի վկաների բուկլետների նկարների պես. "Նոր երկիր, Նոր երկինք" ու վագրը առյուծի հետ խոտ ա ուտում):
2-ՐԴ ՏԱՐԲԵՐԱԿ_     Պիտի օգտվեն մեր ընդիմադիրները Տիգրան Կարապետյանի օրինակից, որը բավական ծիծաղելու ա ի դեպ( "Ով որ չգա կպարտվի") ու նոր թռուցիկներ բաժանեն  "ՈՎ ՈՐ ՉԳԱ ԻՆՔԸ........" , մի խոսքով քֆուր դնեն ու հավաքեն հոծ բազմություն (պիցայի էտապը անցել ա) կատաղացնեն նրանց ինչպես նախորդ անգամ ու սկսեն քաղացիական պատերազմ, որի ընթացքում մի քանի հատ էլ խանութ կթալանեն ու անիմաստ էս քաղաքի մաման կլացացնեն, հետո կլինեն բազմաթիվ զոհեր "հերոսներ" ու.........Բարով կմաշեն իրանց հեղափոխությունը:
Երրրորդ տարբերակը, որը կլինի չեմ գրի, որովհետև դա ռենջերի հայտվելուց  էլ ծիծաղալու ա,  այսինքն խաղաղ իշխանափոխությունը......
Բայց այ ձեր հոգուն ղուրբան, ձեր ինչին ա պետք իշխանափոխություն, եթե արդեն դա արվում ա , ձեր ինչին ա պետք արյունահեղություն, եթե նոր կադրեր են գալու ձեզ գռփեն, ձեր ինչի՞ն ա պետք........Ձեզ պետք չի, իսկ ում էլ պետք ա , չի անի, որովհետև մասսոնների համար ավելի ձեռնտու ա  հայերին վախի մեջ ու գազազած պահելը, քան ժամանակից շուտ դիմակազերծվելը:
   Հասկանում եմ, ամեն ինչ էնքան լավ չի , որքան ուզում ենք, բայց 100% էնքան վատ էլ չի, որքան ներկայացնում են:

1 մեկնաբանություն:

Anonymous said...

Իրենց չկայացած կյանքը պետության վրա բարդող մարդկանց քաղաքական մղումները իրատեսորեն արտահայտող նյութ է: Ցավալին այն է, որ քաղաքականությունը դարեր շարունակ լինելով խորը և հզոր գիտություն Հայաստանում հասարակության կողմից տգիտորեն է ընկալվում և ներկայումս վերածվել չարացած և պարապ մարդկանց սրտի միակ մխիթարանքը և մարդկանց մեծամասնության համար հոդվածի բովանդակությունը շատ դիպուկ է: Նրանք երկրին նախագահ կընտրեն նույնիսկ Արման Բարդումյանին, միայն թե անձամբ չզբաղվեն իրենց կամ իրենց երեխաների կյանքի կարգավորման հարցերով:

Post a Comment