Գռդոնի երկիր Հայստան

Երբ մարդ լռում է. ուրեմն հոգնած է, երբ մարդ հոգնած է, ուրեմն ժամանակն է նրան տեղափոխել ուրիշ, ավելի լուռ ու սառը մի տեղ, ուր կա խավար ու անվերջանալի լռություն:
Ես դեռ չեմ հոգնել, լռել եմ ,քանի որ վախենում եմ....մի զարմացիր, այո, ճիշտ կարդացիր, վախենում եմ պայթելուց ու գոռալուց ....ինձ դրանից ոչ մի վնաս, թերևս օգուտն էլ տեսանելի չէ. բայց չեմ էլ ուզում վնասել մարդկանց, ովքեր փակ աչքերով ապրում են:

Թող այդպես ապրեն, Աստծու սիրուն, թող դասագրքային շարադրմամբ  լինեն պատմության գիտակ, թող Լևոնի միտինգներով ճանաչեն  ներկան ու Հայլուրով տեղեկանան աշխարհից...

Դա միակ գթասրտությունն է, որ արվել է նրանց համար , իրենք ներքին բազդո՞վ թե՞ Երկինքն իր ողորմածությամբ փակել է աչքերը նրանց ու նվիրել քաղցր սուտ ու սուտ ճշմարտություն, որ ապրեն ու չխելագարվեն:
Ու բարի են նաև նրանք , ովքեր ամեն կերպ հորինել են խավարը և լույս վերադարձնելու փոխարեն աչքերն են փակում մարդկանց:
ԳՌԴՈՆ.....Ու ամենինչ սահուն է նորից, մինչև մի նոր բացվող  մի աչք..... ու նորից գռդոն:
Ես չեմ հոգնել իրականության մասին գրելուց , թեկուզ գիտակցմամբ, որ իմ արածը կաթիլ է օվկիանոսում, բայց վախենում եմ իրականության մասին գրելուց, քանի որ իմ երկրում արդեն հասուն մարդիկ էլ կաթնակերի պես ուզում են խաբվել, կոշտ կերակուրը ստիպել պետք չէ....Իսկ կյանքը անսահման չէ, հո կրակը չեն ընկել խեղճ մարդիկ, որ էս երկրում են ծնվել, ապրել են ուզու, թեկուզ շատ հարցերում գռդոնի պարզ քաղաքականությամբ, բայց դինջ ու խախանդ, մի կյանք են ապրում, մեր պես ամբողջ կյանքը նվիրել մի բանի , որը հաստատ կաթիլ  է ու հաստատ բան չի փոխում....Ճիշտ են անում, թող էտպես ապրեն կուշտ ու խախանդ:
Իսկ ես կլռեմ, բայց ոչ հոգնածությունից , կլռեմ նրանց իրենց երազած գռդոնի հետ մենակ թողնելով, որովհետև ամենաբարձր գոռացողն էլ հարցի լուծումը այդպես է տեսնում:

1 մեկնաբանություն:

Anonymous said...

Ինչ վերաբերվում է օվկիանոսում մի կաթիլ լինելուն, ժողովրդական խոսք կա` <>, որի հետ ես բացարձակ համաձայն չեմ: Իմ բնորոշմամբ, եթե բոլոր ծաղիկները սպասեն առաջին ծաղկի դուրս գալուն, գարուն ընդհանրապես չի գա:

Post a Comment