ԴՐԱՆՑ ԽԵԼՔԻՆ ՄԻ ԸՆԳԻ !!!

Երեկ դուռս թակեցին: Բացում եմ: Մի կին ա. որ նայում ես, թվում ա Ծերեթլու գործը թողել եկել ա: Ասում ա «բարև» ու առանց պատասխանի սպասելու միանգամից սկսում ա.
_Մեռնեմ ջանիդ, մատաղի փող եմ հավաքում, ես Վիրապի սրբի ծառան եմ, փող եմ հավաքում, որ մատաղ անեմ իմ երեխու համար: Թե կարաս փող տուր, թե չէ մի քիչ ուտելու բան, եթե չկա, մի նեղվի, հին շոր, կոշիկ, չկա՞, տուր տանեմ: Ես գիտես ո՞վ եմ: Ես սրբի տված եմ, բախտ եմ բացում, բաժակ եմ նայում...
Դռանը հենված ծիծաղս առանց թաքցնելու նայում եմ դրան.
_Բախտ էլ ես նայո՞ւմ:
_Բա ոնց, մեռնեմ ջանիդ, Մանվելի, Ճոյտի, Կարենի........սաղին նայել եմ, սաղ ինձնից գոհ ու շնորհակալ են եղել, մի բաժակ կոֆե տուր, տես ինչ ճիշտ եմ նայում:
_Դրանցը նայել ես, հ՞ա.......
_Հա, մեռնեմ ջանիդ, մի բաժակ կոֆե դիր....
_Բա, իրանց բախտն ես նայել, քեզնից էլ գոհ են, ինձնից ինչի ես փող ուզում, գնա իրանցից ուզի:
_Իրանցը միշտ `էլ նայում եմ, ես.....
Նայեցի էտ կնգա հագ ու կապին, նայեցի քսվածին, լեզվին ու մտածեցի, որ կարող ա սրանից գոհ են եղել դրանք, էտ ինձ չի անհանգստացնում, թող սատանի հետ գործ բռնած էս կնգա հետ գործ բռնեն, ինչ գործ էլ լինի ինձ ցավ չի տալիս:
 Իմ համար մեկ ա Ճոյտը սրա հետ կոֆե ա խմել թե թթի արաղ.....բայց սիրտս ցավաց, որ հեսա էս դուրս ընգածը բարձրանալու ա մեր շենքի բոլոր հարկերով, փող ու հաց ա տանելու ու մեկումեջ էլ կոֆեի սեղանի շուրջ չարիք  ա փչելու նրանց ընտանիքներում: Տանելու ա նրանց փողերն ու տան օրհնությունը....
_Ասում ես Վիրապի սրբի ծառան ես ու չգիտես, որ դժոխք ես գնում քո անառակությամբ,-ես ժպտում էի կատաղությունից, ուզում էի ավելի ուժեղ վիրավորեի` սրբի անունը մարդկանց թալանելու միջոց դարձնելու համար, բայց բարեկրթությունս թույլ չտվեց:
Կինը նայեց օձի աչքերով, երանի խելագար լիներ, բայց նայում էր բանական ու դժոխային.
_Դժոխք կգնամ, թե ուր կգնամ, քո գործը չի,-արագ վերցրեց տոպրակներն ու շրջվեց,- էսքան վախտում հասել էի երրորդ հարկ,- մռթմռթաց քթի տակ:

 Փակեք ձեր դռները, լուրջ մի վերաբերվեք էտ փչացածների դուրս տվածներին, մենակ թեկուզ նրա համար, որ ճոյտերն ու մանվելներն են ականջ դնում դրանց:

0 մեկնաբանություն:

Post a Comment