Կոչ Ապագա Ծակ Կոշիկներով Դոցենտներին

Այս օրվա մեջ արև կա.... ու դա ինձ ստիպում է նորից բացել պատուհանիս փեղկերը ու նայել մաշվող աշխարհին:
Դրսում ջահելներ շատ կան: Ես այսօր մտածում եմ  այդ անհոգ թռվռացող երիտասարդների մասին:
Նրանք բոլորը ուսանող են: Ուսանող......
 Դիմակահանդեսային հարդարանքներով օրիորդից մինչև այբուբենի տառերը ամբողջությամբ չիմացող երիտասարդը ուսանողներ  են:  Ուսանում են......
Հիմա ոչ մեկ դպրոցից հետո չի մտածում .շարունակե՞լ ուսումը թե՞ ոչ: Հիմա միակ մտածելու բանը.« Որտե՞ղ ընդունվեմ, որ քիչ ծախսերով, շատ կայֆերով ուսանողական կյանք վայելեմ»:
Չնայած արդեն դա էլ մտածելու բան չի. ուսումնական հաստատությունների մի ամբողջ շարք խնդրում է, աղաչում է, ով ուզում ես եղիր, ինչ ձևի դիպլոմ պետք ա կտան, միայն թե բարի եղիր, գնա, փաստաթղթերդ ու առաջին տարվա վարձը մուծի ու կարող ես բացակայել դասերից, չիմնալ որ ֆակուլտետում ես սովորում ու բուֆետից դեպի ուր գնաս , որ գտնես լսարանդ:
Հարցնում եմ. «Ի՞նչով ես զբաղվում»:
-Ուսանող եմ:
-Ինչ ես սովորում:
-Մանակավարժություն:
-Սիրո՞ւմ ես երեխաների հետ աշխատել:
-Եսի՞մ, չէ հա, ներվերս չի հերիքի:
-Բա ի՞նչի ես հենց այդ մասնագիտությունն ընտրել:
-Սովորում ենք էլի , ուսանողական տարիները բա չվայելե՞նք:
           Ու վայելում են («պապայի ջանը սաղ ըլնի»)......հետո մեկ էլ տեսնում ես ծլում են.
-Ես մասնագետ եմ, բարձրագույն կրթություն ունեմ ու չունեմ համապատասխան աշխատանք: Երգիրը երգիր չի.....
Հա, էտ նախադասությունը սրտանց արտասանողների համար էս երկիրը երկիր չի, ուղղակի չեմ հասկանում, ինչի ա էս երկիրը դեռ քարշ տալիս դրանց դատարկ ու փուչ ներկայությունը: Ամեն ասողի, որ աքսորեն իրա երազանքների երկիր, որ իրա «բարձրագույն» կրթությամբ աման լվա ու օտարի տակը մաքրի, հաստատ ավելի թեթև կլինի էս երկիր բեռը:
 Ով զոռով-շառով դպրոցն ավարտում ա, միանգամից դառնում ա դիվանագետ, տնտեսագետ, բժիշկ, ֆիզիկոս....դիպլոմները առնում ու մունաթ են գալիս, որ իրանց նման տաղանդավոր երիտասարդի համար աշխատանք չի գտնվել:
  Ու ոչ մեկ չի ուզում դառնա ոսկերիչ, կոշկակար, փականագործ, դերձակ......սրանք ժամանակավեպ ու ոչ գլամուր մասնագիտություններ են, որոնք ընտրում են այն երիտասարդները, ովքեր ի վիճակի չեն վճարել բուհերում սովորելու համար կամ գիտակցում են, որ 10 տարի հետո կլինեն բազմաթիվ գործազուրկ, ծակ կոշիկներով  բակալավրներ, ասպիրանտներ ու դոցենտներ:

Քանի ուշ չի, մոդան մի կողմ թող ու փորձիր հասկանալ, թե ձեռքիցդ ինչ ա գալիս, իրո՞ք երկիրը մեծ բան կկորցնի, որ դու պրոֆեսոր չդառնաս....

0 մեկնաբանություն:

Post a Comment