Կոչ կանգառների, երթևեկության ու խցանումների մասին

Վերնագիրս երկար ստացվեց, չնայած որ լրիվ համապատասխանում է քաղաքիս խցանումների երկարությանը, երբ Բժշկականի կանգառի մոտ, փողոցի մեջտեղում մարդիկ իրենց շպրտում են երթուղայինի մեջ այն արագությամբ և անհանգստությամբ, որ ասես այլևս տրանսպորտ չի լինելու մեր քաղաքում:

Ոչ ոք իրեն թույլ չի տալիս անհանգստանալու որ փողոցի կենտրոնում մարշուտկայի դուռը բացելով արհեստական խցանում է ստեղծում, կամ փողոցը կարմիր լույսի տակ անցնելիս երբեք չի անհանգստանում որ իր խախտման պատճառով վայրկյաններ անց մինիմում մի 10-20 մեքենա խցանման մեջ են ընկնում:

Ինքս բազմիցս տեսել եմ թե ինչպես մեկ անցորդի պատճառով մեքենաները կանգնում են, այնուհետև ստիպված են լինում փողոցի մեջտեղում մնալ քան որ արդեն կարմիր լույս է վառվում, հետո նրանց ՚միանում են՚ այլ մեքնենաներ ու խցանումը պատրաստ է: Կամ ասենք կանգառին է մոտենում երթուղայինը, և մեր հարգարժան քաղաքացիները չեն համբերում մինչև երթուղայինը կանգնի այնպես, որ չխանգարի երթևեկությանը, և միանգամից անհամբեր նետվում են դեպի դռները:

Մի ժամանակ մի պապիկ իր երթուղայինի դուռը այնպես էր սարքել, որ բացվում էր միայն ներսից, և իր ցանկությամբ, այսինքն ուղևորը չէր կարող ինքնուրույն բացել դուռը: Հիանալի գաղափար էր, ուղղակի չգիտեմ ինչու ոչ ոք չընդօրինակեց դա:

Մի խոսքով, ժողովուրդ ջան, հետևեք երթևեկությանը, քանի որ այս քաղաքում միայն մեքենաները չեն որ մեղավոր են խաթարվող երթևեկության համար, այլ մեզանից յուրաքանչյուրը: Եվ երբ յուրաքանչյուր կմտածի երթևեկության կարգավորման մասին, այն ժամանակ էլ մեր քաղաքում հաճելի կլինի նստել տրանսպորտ, չուշանալ ոչ մի րոպե, քանի որ ամեն ինչ կընթանա բնականոն հունով:

Ողջ լերուք`   Ինքնակոչ

0 մեկնաբանություն:

Post a Comment