Լևոնի, 66 դրամ դարձած հացի, ու մի քիչ էլ իմ մասին

Բարև:
Սևակը կասեր « քեզ ու ձեզ, ծանոթ - անծանոթ իմ սիրելիներ» : Ես սևակ չեմ: Ամբողջ կյանքումս  ոչ մի չափածո միտք գրած չկամ: Դուզը որ ասեմ, անգամ գրելու համար ուշքս չի էլ գնում` հատկապես էլեկտրոնային տարբերակով գրելը մի քիչ նյարդերիս վրա ազդում ա:
_Էլ ինչի՞ համար ես գրում,- մենակ քո մոտ չի, որ ծագել ա էդ հարցը:
_Գրում եմ, որ հասկանաս , որ մենակ հավեսի համար չեն գրում, որ գրում են, երբ ասելիքը հասել ա կոկորդին ու ասելու ուրիշ տեղ չկա, կռվելու ուրիշ դաշտ չկա:
_Տեղից կռիվը շատ ա, լավը գրի,- մենակ դու չես, որ տենց հումանիստական, օպտիմիստական մտքեր ես ծնում:
_Լավի մասին գրելուց , լավը չի շատանում: Վատի մասին գրելուց վատը քչանում ա: ( Եթե համամիտ չես, բլոգս փակի ու գնա տես լավի, բարու, վեհի մասին ամբողջ օրը կարդացող ու հետն էլ ուսուցանող «վարդապետները» ինչեր  են անում):
_Լավ , բա ինքնակոչը ո՞րս ա, մի նորմալ անունդ գրի իմանանք ով ես, ինչացու ես, ինչ ա ասածդ...
_Ինքնակոչ եմ ինձ կոչել, քանի որ ինքնակոչ եմ ինձ զգում: Ես ոչ գրող եմ, ոչ հրապարակախոս, իմ «հանճարեղ մտքերին» ոչ ոք չէր սպասում, ինձ չեն խնդրել, որ ինչ- որ բան փոխեմ, ոչ դեպի լավը, ոչ էլ դեպի վատը ( Դե գիտես, հիմա երկրորդը ավելի ռեալ ա, մարդիկ հրդեհում են ուրիշի տունը ու գոռում «հասեք, փրկեք, խեղճը այրվեց» ու հոպ, դառանք հերոս):
 Չէ, եղբայր, ես ինքս եմ ինձ հրավիրել ճիշտը ասելու, քանի որ ինձ ոչ ոք երբեք չէր խնդրելու այդ անել: «եղբայր»......ինչ անիմաստ դիմաելաձև...Սևակը կասեր.« Ես եղբայր չունեմ, մայրս էլ մեղք չունի...», բայց արդեն ասեցի , ես սևակ չեմ Սևակի  էլ հետ կապ չունեմ...Չնայած , սուտ ա, մի անգամ 3 տող ոտանավոր եմ գրել 66 դրամ դարձած հացի մասին: 3 տողի կեսը քֆուր ա, թե չե կգրեի էստեղ:
      Բաաաա, հետո էլ Լևոնին անուն ենք դնում. ամենառոմանտիկ նախագահն էր: Լույսն անջատեց, հացից կտրեց ու ասեց .« Ստեղծագործիր ազգ իմ, հանճարները ցրտին ու սովին են գլուխգործոցներ  ստեղծել»:
_Լևոնի տիրոջ մերը..............,- հա ի դեպ սա կիսատ մնացած հայհոյանք չի, սա մաքուր մեջբերում ա 9 տարեկան աղջկա խոսքից, որը չգիտեմ ինչի քննարկում էր քաղաքական թեմաներ:
_Բարևեցի կրակն ընկա,- հիմա երևի , թուրքերեն ասած փոշմանում ես, հայերեն ասած` զղջում, որ բարևիս պատասխանեցիր կամ էլ ինքնակոչ բառի մասին փոխեցիր ունեցածդ բացասականը....Դե եթե երկրորդ տարբերակի վրա ենք կանգ առնում , առաջարկում եմ դառնալ ինքնակոչ ու միանանալ կոչերիս:

0 մեկնաբանություն:

Post a Comment